Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ, ինչպես պնդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ twitter-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը նշել է՝
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ներքին գործերով չեն զբաղվել, այլ տասնամյակներ շարունակ բանակցել են հակամարտության կարգավորման ուղղությամբ։
Բացի այդ, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները 70 տարուց ավելի չեն դիտարկվում որպես ներքաղաքական խնդիր, քանի որ միջազգային հանրությունը քաղեց Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը։
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնում է էթնիկ զտում. ուստի միջազգային հանրությունը պետք է շարունակի ջանքերը խաղաղ կարգավորման և Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։
Թարգմանությունը` «Սպուտնիկ Արմենիայի»
Azerbaijan’s president Ilham Aliyev keeps claiming that the issue of Nagorno Karabakh is an internal matter and they are not going to discuss it with anyone.
— Edmon Marukyan (@edmarukyan) April 19, 2023
First of all, I am reminding again that no internal matter was dealt with by 3 Permanent Member states of the UN… pic.twitter.com/nbNA1s1WE8