Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցների հիմնական հետաքրքրությունը թուրքերենի հանդեպ է»․ Ժաննա Անդրեասյան

Ապրիլ 19,2023 18:06

«Տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակում, որը կառավարության ծրագրի թիրախ էր, նախորդ տարվա սեպտեմբերից 25 ուսումնական հաստատություններում ուսումնասիրում են պարսկերեն, վրացերեն, թուրքերեն եւ ադրբեջաներեն»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա հայտնեց, որ դպրոցների շրջանում նախնական ուսումնասիրություն էին արել՝ պարզելու համար հետաքրքրությունը․ «Մենք դպրոցներին չենք պարտադրել, սա կամավոր է եղել։ Շուրջ 400 դպրոցներ ցանկություն էին հայտնել ունենալ տարածաշրջանային որեւէ լեզվի ուսուցում։ Հիմնական հետաքրքրությունն, ընդ որում, թուրքերենի ուղղությամբ էր։ Իհարկե, չկարողացանք այդ ծավալն ապահովել, որովհետեւ կադրերի լուրջ խնդիր ունենք։ Ժամանակ եւս պետք է, որպեսզի անցնենք նման ծավալի»։

Ժաննա Անդրեասյանը նաեւ նշեց, որ ամենաակնառու պակասը վրացերենի մասնագետներին է վերաբերում։

Ինչ վերաբերում է ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին, որ գուցե կարիք կա՞ ավելի ցածր դասարաններից սկսել ադրբեջաներենի ու թուրքերենի ուսուցումը՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում գրանցված դեպքերը, երբ հակառակորդը խոսել է հայերեն, ապա Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Դա կքննարկվի որոշ ժամանակ անց, որովհետեւ մենք մեդիագրագիտության լուրջ խնդիր ունենք։ Երբ երեխային գիտելիք ես տալիս, պետք է ցույց տաս նաեւ, թե ինչպես տարբերել կեղծ տեղեկատվությունը։ Այդ պատճառով ավագ դասարաններն ենք ընտրել»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930