Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչի նման գործելաոճը սահմանադրության կոպտագույն խախտում է, հաշվեհարդար՝ կալանքի տակ գտնվող Արտակ Գալստյան նկատմամբ. Լևոն Բաղդասարյան

Ապրիլ 19,2023 18:10

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Բազմիցս եմ հրապարակային և տարբեր հարթակներում բարձրաձայնել, որ անթույլատրելի և կործանարար է ընտրովի արդարադատությունը։ Արտակ Գալստյանի գործով նրա մերձավոր ազգականի դիմումն ուղարկվել է քննիչ Քաջազունուն, ում վարույթում է գտնվում գործը, որպեսզի օրենքի ուժով անհապաղ դիմումին ընթացք տա կամ շահագրգիռ անձին տեղեկացնի, թե որ ժամին է հնարավոր, որպեսզի իր վրա դրված պարտականությունը կատարի և ներգրավի փաստաբան։

Քննիչն արդեն մի քանի ժամ է, որը կաբինետում նստած շփվում է ոստիկանի միջոցով, չի արձագանքում հեռախոսազանգերին և ասում է՝ սպասեք իմ գործընկերոջը։ Քննիչի նման վարքի ու իմ կարծիքով արհամարհական գործողությունների մասին իրազեկվել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Այժմ իրազեկում եմ գլխավոր դատախազին։ Նման գործելաոճը դիտում եմ սահմանադրության կոպտագույն խախտում, հաշվեհարդար կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ, տոտալ խոշտանգում՝ բխող իրավական հետևանքներով։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930