ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ասելով, որ ուզում է փոխանցել ԱԺ նիստն ուղիղ եթերով դիտող քաղաքացու հարցը՝ ինչո՞ւ են Ագրարային համալսարանի վարձավճարները տարեցտարի թանկանում։ «Ի դեպ, ողջունենք մեզ ուղիղ եթերով դիտող քաղաքացուն»,-ասաց Ռուբինյանը։
Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ բուհերը ժամանակ առ ժամանակ վերանայում են վարձավճարները, եւ դրա հիմքում ընկած են կրթության կազմակերպման ծախսերը․ «Գնաճի տեմպերը հայտնի են։ Հասկանանք, որ բուհերի ծախսերն ավելանում են։ Ուստի տրամաբանական չէ ակնկալել, որ վարձերի փոփոխություններ չլինեն։ Կարեւոր է, որ պայմանագրում ամրագրվի ուսման վարձի չափը։ Նոր վարձերը գործում են նոր ընդունվող ուսանողների համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ