ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցչության տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ԶՖԳ պաշտոնյաներ, ինչպես նաև Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը: Նախարարը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին:
Ֆրանսիական կողմը վերահաստատել է Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:
Կարդացեք նաև
ՀՀ ֆինանսների նախարարություն