Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինա Վարդանյան. Փաստացի՝ կազմակերպությունը հաստատեց, որ 4 անձ որոշում է կայացրել և վարչության պետի պաշտոնակատարը լիազորել է Երևանում ծառերի փոխարինման ծրագիր իրականացնել, առանց ՇՄԱԳ փորձագիտական եզրակացության

Ապրիլ 19,2023 17:24

Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի երևանցիներ, խոստացել էի, որ ծառերի փոխարինման ծրագիրը ստանալուն պես, կհանրայնացնեմ այն։ Փաստացի՝ կազմակերպությունը հաստատեց, որ չորս անձ որոշում են կայացրել և վարչության պետի պ/կ-ն լիազորել է Երևանում իրականացնել ծառերի փոխարինման ծրագիր, առանց ՇՄԱԳ փորձագիտական եզրակացության։ Նշեմ, որ ցանկացած միջավայրի փոփոխություն պարտավոր է ունենալ նշված փորձագիտական եզրակացությունը, այլապես, հայտնի չէ բնակչության և կենսաբազմազանության համար միջավայրի ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ։ Վարչության պետի պ/կ-ն նման լիազորություններ չունի և սա առանձին ուսումնասիրության խնդիր է։ Նշեմ, որ ծառահատման տոմսերի առկայության անհրաժեշտության մասին որոշումը ընդունել է Երևանի ՔԱՂԱՔԱՊԵՏԸ։

Իսկ 2500 ծառերի հատման ծրագիրը հաստատվել է վարչության պետի՞ կողմից… Միամոմենտ հատել հազարավոր ծառեր անապատացման եզրին գտնվող Երևանում և տասնամյակով, մինչև սաղարթ կձևավորեն տնկիները, բնակչությանը թողնել շրջակա միջավայրի չկառավարվող ռիսկերի ներքո ու վտանգել բոլորիս առողջությունը, անընդունելի է, անօրեն է և բավական տարօրինակ է տեսչական մարմնի խորը լռությունը։ Ի դեպ, ոչ մի մասնագիտական եզրակացություն, առավել ևս գիտական, այս գրության մեջ չկա։

Գիտությունը՝ թվեր են, այլ ոչ թե սաղարթավոր ծառերը հանել ենք, պարտիզային ձևեր տնկել՝ մայթի լայնությունով պայմանավորված։

Ծառը քաղաքում էկոծառայության համար է՝ միավոր զանգվածը պետք է տեսակով պայմանավորված լավագույնս կլանի փոշին, այլ աղտոտիչները, իջեցնի ջերմաստիճանը, ՈւՄ-ճառագայթման ինտենսիվությունը, թույլ չտա, որ ջերմային կղզիներ ձևավորվեն, շիկանան շենքերի ճակատները և կարծր մակերեսները։

Նշածս բոլոր ռիսկերը, այլևս կառավարելի ՉԵՆ, պարտիզային ձևերը ու պատվաստով ֆիքսված ծառի ցածր բունը, սաղարթը զրկել է նշված փողոցներում բարձրաբուն և լայնասաղարթ ծառեր ունենալու հնարավորությունից…

Հավելեմ, որ գիտաժողովին ոչ մի փողոցում ծառատեսակների հետ կապված քննարկումներ չեն եղել։ Կազմակերպության էջին կա արձանագրությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930