Լրահոս
Օրվա լրահոսը

«30 տարում սեռով պայմանավորված աբորտների հետեւանքով 80 000 աղջիկ չի ծնվել ՀՀ-ում»․ նախարար

Ապրիլ 19,2023 16:41

«Սեռով պայմանավորված աբորտների ի՞նչ ցուցանիշ կա։ Չեմ հասցրել ճշտել, բայց ունեմ տեղեկություն, որ որոշ բժիշկներ աշխատանքային ժամից դուրս հիվանդանոցներում նման միջամտություն են կատարում»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ մինչեւ 2020թ․-ը ցուցանիշների բարելավում կար․ «Ամեն տարի նվազում էր նկատվում, բայց պատերազմը բերեց որոշակի շեղում։ Հուսամ, որ այն կկայունանա։ Ըստ հետազոտության՝ վերջին 30 տարում սեռով պայմանավորված աբորտների հետեւանքով 80 000 աղջիկ երեխա չի ծնվել ՀՀ-ում։ Սա ահռելի թիվ է։ Արհեստական միջամտություն չպետք է լինի։ Այլ երկրներում արդյունքներ կան աղետալի, որոնք չենք ուզում մեզանում ունենալ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930