Լրահոս
Օրվա լրահոսը

Փոդքասթ արտադրանքը Հայաստանում. զրույց մասնագետի հետ

Ապրիլ 19,2023 15:55

Հայաստանում փոդքասթ արտադրության զարգացման մասին զրույց ունեցանք փոդքասթ մասնագետ, աուդիոլրագրող, փոդքասթ դասընթացներ իրականացնող՝ Քնար Խուդոյանի հետ: Նա խոսեց հայալեզու փոդքասթ արտադրողների, ներկայիս վիճակի և Հայաստանում փոդքասթ արտադրության ապագայի մասին:

«Փոդքասթ կարող են ստեղծել բոլորը: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոդքասթ արտադրողների մեծամասնությունն ունի մասնագիտացում տարբեր ոլորտներում, օրինակ՝ գրող, հրապարակախոս, թերթի խմբագիր, դերասան, և նրանք կարողանում են իրենց հետաքրքրությունները բերել փոդքասթ։ Այստեղից հասկանում ենք, որ փոդքասթը գործիք է, որը կարող է խորքային, նիշային արտադրանք ունենալ»-ասում է Քնար Խուդոյանը: Նրա խոսքով՝ փոդքասթը ունի քիչ լսարան, բայց այդ քիչ զանգվածը ունի մեծ կապվածություն և վստահություն հեղինակի հանդեպ։

Քնար Խուդոյանը խոսեց փոդքասթներում գովազդի մեծ ազդեցության մասին․ «Փոքր զանգված է լսում փոդքասթ, համեմատած յութուբի, բայց եթե գովազդ են տեղադրում փոդքասթում՝ էֆեկտիվությունը հինգ անգամ ավելի մեծ է։ Եթե փոդքասթերը ասում է՝ ես խմում եմ այս սուրճը, հանրությունը ընդունում է այն որպես ընկերոջ ասելիք. այստեղ ավելի ինտիմ դաշտ է»։

Հայաստանում փոդքասթները հիմնականում խոսակցական են և մարդիկ փնտրում են խորանալու թեմաներ։ «Ովքեր որ լսում են անգլերեն կամ ռուսերեն փոդքասթներ՝ իրենք ուզում են հումոր, հավելյալ ինֆորմացիա, մի բան, որը խորքային է և դուրս է ամենօրյա լուրերից. իրենք որակյալ կոնտենտ են ցանկանում։ Նրանք ուզում են լսել խմբագրված, աշխատված խոսք, որը պատրաստվել է իրենց համար»-նշում է նա։

Նրա խոսքով՝ մարդիկ ցանկանում են լսել կարճ փոդքասթներ, քանի որ, հիմնականում, փոդքասթ լսում են ճանապարհին, վարելիս, մետրոյում, վազելիս․ «Երկար փորքասթներ, հիմնականում լսվում են վիդեո տարբերակով՝ յութուբյան հարթակում»։

Զրուցեցինք որակյալ արտադրանքի և հայալեզու փոդքասթների որակի մասին։ «Որակյալ արտադրանքը իրենից ենթադրում է սցենար, մշակում, հերոս և զարգացում, ձայնային էֆեկտներ, բնական ձայներ, երաժշտության ճիշտ ընտրություն և լավ մոնտաժ»-նշում է Քնարը Խուդոյան։

Հարցին ի պատասխան, թե արդյոք հայալեզու փոդքասթները որակով են՝ նա ասաց․ «Որակով փոդքասթ արտադրող կարող ենք օրինակ՝ մեկը ունենալ, բայց պետք է ունենալ որակով փոդքասթ մշակույթ։ Մեր դասախոսներից մեկն ասում էր՝ մեծ ալիքը բարձրացնում է բոլոր նավերը, և այլ առումով դա շատ ճիշտ է։ Որակով արտադրանք, ընդհանուր առմամբ, մենք ունենք»։ Նշեց, որ լավ արտադրանք ունենալու համար պետք է ունենալ իմիջ, լոգո, որը կարտացոլի բովանդակությունը, փաստերի ստուգվածություն, էթիկայի նորմերի պահպանում. սրանք որակի չափանիշներ են։ «Պետք է հիշել՝ ազատ խոսք , դա չի նշանակում ասել ամեն ինչ, ինչ մտքիդ գալիս է։ Չնայած այս ամենին, դեմ եմ ստերիլիզացված խոսքին, կոնտենտը պակասում է»-հավելեց նա։

Փոդքասթ արտադրության խնդիրների մասին խոսելիս անդադարձանք նաև ֆինանսական կողմին․ «Փոդքասթը ստեղծվել է էնտուզիազմի հիման վրա, այն չի եղել բիզնես մոդել։ Փոդքասթը եղել է հոբբի, որը շահույթ չի հետապնդել։ Այստեղ հարցը կայանում է նրանում, թե ինչ է արտադրողի մոտիվացիան՝ ուղղակի իր համայնքը ձևավորելը, օրինակ՝ կինո դիտողների և սիրողների, թե բիզնեսը»-ասում է նա։

Հիմա կան մեդիայի աջակցման ծրագրեր, տարբեր կազմակերպությունների կողմից, սակայն դրանք ունեն խրախուսական բնույթ։ «Եթե արտադրողը դիտարկում է որպես շահույթ, նա պետք է ունենա կոնկրետ ուղղվածություն, ամենաքիչը մեկ տարվա պլան, հրապարակումների պարբերականություն։ Պետք է լսողը ճանաչի քեզ և սպասի իր թողարկումներին»-հավելում է Քնարը։

Խոսեցինք արտադրող-լսարան կապի մասին։ «Հայաստանում կապի հիմնական ցուցիչները՝ «like»-ը, «share»-ը, անալիտիկան են, ուղիղ կապը ապահովելու համար, անցկացնում են հանդիպումներ լսարանի հետ, ինչը, մեզ մոտ այդքան էլ զարգացած չէ»-նշում է նա։

Հայաստանում կա նաև փոդքասթ լսելու հարթակների մասին տեղեկացվածության պակաս։ «Կա տեղեկացվածության պակաս, այդ իսկ պատճառով Հայաստանում փոդքասթների մեծ մասը հրապարակվում են յութուբում, որը այդքան էլ հարմար փոդքասթ լսելու գործիք չէ»- նշում է Քնար Խուդոյանը։

Զրույցի ավարտին խոսեցինք Հայաստանում փոդքասթ արտադրության ապագայի մասին։ «Փոդքասթը օգտագործվելու է, ավելի շատ, որպես բիզնես՝ կազմակերպությունների հաղորդակցության միջոց։ Պատճառը այն է, որ բիզնես կազմակերպությունն ունի գումար։ Հոբբիական փոդքասթները ժամանակի ընթացքում քչանալու են, դրանք ծառայելու են բիզնեսներին»-հավելեց նա։

Էլեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930