Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Դեսպանը նշել է, որ ԶՖԳ-ն առավել քան երբևէ ներկա է Հայաստանում և պատրաստ է զարգացնել իր գործունեությունը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանում ջրային ոլորտի բարեփոխումներին և այդ համատեքստում Ֆրանսիայի գործընկերների հետ համագործակցությանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորության շուրջ:
ՀՀ կառավարություն