Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սահակյանի նկատմամբ նախաքննությունն ավարտական փուլում է։ Միջնորդել ենք «ցուցմունքը տեղում ստուգելու» քննչական գործողություն կատարել. Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 19,2023 15:32

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Մհեր Սահակյանի նկատմամբ նախաքննությունն ավարտական փուլում է։ Իմ գործընկեր Ռուբեն Հակոբյանի հետ միջնորդել ենք կատարել «ցուցմունքը տեղում ստուգելու» քննչական գործողություն (ՔԴՕ 225 հոդված), այն է՝ հնարավորություն տալ Մհերին դեպքի վայրում վերարտադրել իր ցուցմունքը, տեղում ցույց տալ, թե ով որտեղ էր նստած, հետո որ ուղղությամբ շարժվեցին, որտեղ էին կանգնած ինքն ու Վ.Վարդանյանը՝ հարվածի պահին։

Կարծում ենք՝ այս միջնորդությունը մերժելու հիմքեր չկան, քանի որ ցուցմունք տալը մեղադրյալի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է (այսինքն՝ մեղադրյալն իրավունք ունի պահանջել ցուցմունք տալ), իսկ համաձայն ՔԴՕ 6-րդ հոդվածի 51-րդ կետի ներքո՝ «ցուցմունքը տեղում ստուգելը» ցուցմունք տալու եղանակներից մեկն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930