«44-օրյա պատերազմից հետո բուժման կարիք ունեցող բոլոր զինծառայողները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ունենք զինվորներ, որոնք երկարատեւ վերականգնողական բուժումից հետո այս պահին, օրինակ, պլաստիկ վիրահատություններ են անցնում։ Ողջ ծավալը պետությունն իրականացրել է պետպատվերի շրջանակում»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց․«Այն փոքրաթիվ ծառայությունները, որոնք ՀՀ-ում հասանելի չեն եղել, ՊՆ-ի առաջարկով պետբյուջեի պահուստից լրացուցիչ միջոցներ են հատկացվել, որպեսզի զինվորները բուժումը ստանան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հունաստանում։ Այս պահին էլ ունենք զինվորներ, որոնք դեռ բուժման մեջ են արտերկրում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ