Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ այլ սնունդ չի կարող փոխարինել մայրական կաթին»․ Անահիտ Ավանեսյան

Ապրիլ 19,2023 14:24

«Նախորդ երեք ամսում աշխատել ենք ԱՄՆ-ից ժամանած մասնագետ Քիմ Հեքիմյանի հետ, որպեսզի գծենք նոր ծրագիր, որով թիրախային, վարքագծային փոփոխություն ենք բերելու»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախարարությունն ի՞նչ է անում՝ կրծքով կերակրումը խրախուսելու համար։

Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ ոչ միայն մայրերի, այլեւ նրանց ընտանիքի անդամների վարքագծի փոփոխություն է պետք այս հարցում․ «Բոլոր ուսումնասիրությունները փաստում են, որ կրծքով կերակրումը երեխայի առողջության պաշարն է։ Որեւէ այլ սնունդ չի կարող փոխարինել մայրական կաթին»։

Անահիտ Ավանեսյանը նաեւ նշեց՝ ՀՀ-ում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, ինչը ցավալի միտում է․ «Գուցե այո, կինն է որոշում, թե ինչպես երեխա ունենա, բայց դա վնասում է կնոջ առողջությունը եւ հետագայի համար խնդիրներ ստեղծում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930