Ապրիլի 18-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափամերձ տարածքում հրդեհ է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական մարտական երեք հաշվարկ, պարեկային ծառայության և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներ։
Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ և եղեգնուտ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 18։05-ին։ Հրդեհը չի տարածվել հարակից անտառածածկ հատված, տուժածներ չկան։
Կարդացեք նաև
ՀՀ ներքին գործերի նախարարություն