Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու երեսին Ալեն Սիմոնյանի թքելու դեպքով քրեական վարույթ չնախաձեռնվելու որոշումը կբողոքարկվի

Ապրիլ 19,2023 13:52

«Իրազեկ քաղաքացիների միավորում » հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը պատրաստվում է բողոքարկել քննչական կոմիտեի արձանագրությունը՝ ներկայացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնելու մասին:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու երեսին թքելու դեպքի առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում » հ/կ-ն հաղորդում էր ներկայացրել Դատախազություն ՝ խուլիգանության (2021 թ. Քրեական օրենսգրքի 297-րդ) եւ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման (ՔՕ հոդված 441) կամ ազատությունից ապօրինի զրկելու (ՔՕ հոդված 192) հատկանիշներով վարույթ նախաձեռնելու համար: Դատախազությունն ավելի ուշ հաղորդումը փոխանցել էր Քննչական կոմիտեին:

«2021 թվականից գործող Քրեական դատավարության օրենսգրքում քրեական վարույթի նախաձեռնման փուլում քննիչը իրավունք ու գործառույթ չունի անդրադառնալու փաստական հանգամանքներին, գնահատելու, թե դիմումում կամ հանցագործության մասին հաղորդումում նկարագրվածը որքանով է եղել, որքանով չի եղել: Այսինքն՝ քննիչը չպետք է գնահատեր՝ թքել է, թե չի թքել, պիտի գնահատեր, թե դիմումում նկարագրվածը՝ այնքանով, որքանով նկարագրված է, քրեական օրենսգրքով առերեւույթ արգելված արարք պարունակո՞ւմ է, թե՞ չի պարունակում: Եթե քննիչը գնահատել է, որ մարդուն բռնելն ու անշարժացնելը, դեմքին թքելը խուլիգանության հոդվածի տակ չի ընկնում, սա խայտառակություն է: Քննիչը չի քննել, բացատրություն չի վերցրել, էս փուլերը չկան »,- Aravot.am –ին ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նա ակնհայտ ապօրինի որոշում է համարում վարույթ չնախաձեռնելու որոշումը այն դեպքում, երբ իրենց դիմումում ներկայացվել էր ակնհայտ հանցավոր գործունեություն. «Մարդուն անշարժացնել, ապա դեմքին թքել, ապօրինի ազատությունից զրկելով՝ բերման ենթարկել եւ դրան ի պատասխան՝ քննիչը միանգամից ասի՝ ես այստեղ որեւէ հանցագործություն չեմ տեսնում, սա ակնհայտ ապօրինի է, հակասում է Քրեական դատավարության օրենսգրքի 173 հոդվածին: Ես վստահ եմ, որ վարույթ չնախաձեռնելու որոշումը կապ ունի Ալեն Սիմոնյանի անձի հետ, որովհետեւ այնքան ակնհայտ էր, որ պիտի վարույթ նախաձեռնվեր, այն աստիճանի ակնհայտ, որ չէր կարող որեւէ օբյեկտիվ հանգամանքով պայմանավորված չնախաձեռնվեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930