Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ին, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 19-ին կեսօրից հետո, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Կարդացեք նաև
Օդի առավելագույն ջերմաստիճան 26.8°C (2014թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 0.6°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.7°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ