Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փլուզվել է մաքսատան պատից մոտ 18 քմ հատված։
Ապրիլի 18-ին, ժամը 23:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կարդացեք նաև
Պարզվել է, որ Հարավային մաքսատուն-վարչության տարածքում «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․Բ․, ծնված 1975 թ.) բախվել է մաքսատան շինության պատին․ վարորդը արգելափակվել է բեռնատարի խցիկում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդին դուրս բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փլուզվել է մաքսատան պատից մոտ 18 քմ հատված։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն