Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը մնում է շրջափակված եւ ինքն իր ուժերի հույսին․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 19,2023 12:10

Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ՄԹ փոխարտգործնախարար լորդ Ահմադը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունն Արցախը (Ղարաբաղը) դիտարկում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Իհարկե, դիտարկելը եւ ճանաչելը տարբեր բաներ են, բայց եթե նույնիսկ դրանք նույնը լինեն, արդյոք դրանից Արցախի վիճակն ինչ-որ կերպ փոխվո՞ւմ է: Օրինակ՝ շուրջ երկու տարի առաջ Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:

Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը: ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, Միչիգան նահանգի Սենատը ընդունել է բանաձեւ, որով Միացյալ Նահանգների նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը…

Այս շարքը կարելի է էլի շարունակել, իսկ փաստն այն է, որ Արցախը մնում է շրջափակված եւ ինքն իր ուժերի հույսին: Եթե Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարը հայտարարեր, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունն Արցախը չի դիտարկում որպես Ադրբեջանի մաս, արդյոք դրանից Արցախի կյանքում էական փոփոխություն կլինե՞ր: Աշխարհաքաղաքական գործերի «մասնագետները» միանգամից հաղթական շուրջպար կբռնեին, կհնչեին դիֆերամբներ, գոհունակության եւ ճշմարտության անկասելի երթի մասին հայտարարություններ, իսկ արդյունքում Արցախը կրկին կմնար ինքն իր հույսին, որովհետեւ բրիտանական եւ մյուս նավերը կրկին տեղապտույտի մեջ կհայտնվեին հայոց լեռներում:

Ռուսաստանը հայտարարեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու մասին, բայց աշխարհն անհաղորդ մնաց դրան եւ ավելի լարվեց նրա դեմ: Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչեց նաեւ Նաուրուի Հանրապետությունը (ունի 21 քկմ տարածք): Բայց նույն հաջողությամբ էլ, օրինակ, Վանուատուի Հանրապետությունը կարող էր ճանաչել Հրազդանի Վանատուր թաղամասի անկախությունը կամ ուկրաինական Խարկով քաղաքը՝ Շիրակի մարզի Խարկով գյուղի անկախությունը, եւ դրանից հաստատ ոչինչ չէր փոխվի, ինչպես չի փոխվել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման պարագայում:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930