Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական համալսարանի ուսխորհրդի ստորագրահավաքի նախաձեռնող․ Բացառապես խոսքը գնում է ընդհանուր ժողով գումարելու մասին․ «Հրապարակ»

Ապրիլ 19,2023 11:39

Ապրիլի 12-ին Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհուրդը ստորագրահավաք էր սկսել՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված պահանջով դիմելու համար։

Մենք զրուցեցինք ստորագրահավաքի նախաձեռնողներից Հրանտ Սարկիսովի հետ՝ հարցնելով, թե, ի վերջո, որն էր ստորագրահավաքի նպատակը, եւ այդ ինչ են նախարարությունում նրանց ասել, որ համարում են, թե իրենց նպատակին հասնել են։ Սարկիսովն ասաց, որ ստորագրահավաքի ամբողջ նպատակն այն է, որ համալսարանում գումարվի ընդհանուր ժողով։ «Մենք մեր համալսարանի ինստիտուտների կողմից ընտրված դելեգատ ենք, ովքեր պետք է ընտրեն ռեկտորին, դա մեր ընտրական իրավունքն է, ակադեմիական ազատության իրավունքի իրացումը հենց դրանում է կայանում, մենք պայքարում ենք մեր սահմանադրական իրավունքի համար»,- ասաց նա։ Հարցրինք՝ ի՞նչ են ասել նախարարությունում, որը նրանց բավարարել է։ «Նախարարությունում, ինչպես նախկինում, պնդել են, որ պրոցեսը պիտի ընթանա օրենսդրության սահմաններում»։ Այսինքն՝ ընդհանուր ժողով գումարվելո՞ւ է։

«Ընդհանուր ժողովը գումարվելու է, թե ոչ, դա պիտի ճշտեք համալսարանից՝ ընդհանուր ժողովը կազմակերպող հանձնաժողովից, ես համալսարանի աշխատակից չեմ, ես շրջանավարտ եմ, որը բյուրոկրատական ապարատի հետ կապ չունի»։ Հարցրինք նաեւ՝ արդյոք իրենց նպատակն այն է, որ Արմեն Դարբինյանը շարունակի՞ պաշտոնավարել որպես ռեկտոր, ասում են, որ համալսարանը միայն նրա թեկնածությանն է կողմ։

«Ստորագրածները որեւէ անձին ի պաշտպանություն որեւէ ստորագրություն չեն դրել, ստորագրահավաքը բացառապես ընդհանուր ժողով գումարելու եւ ուսանողների ընտրական, ինչպես նաեւ ակադեմիական ազատության համատեքստում իրենց իրավունքների իրականացումն է, որեւէ անձի սատարում, որեւէ անձի պաշտպանություն այստեղ չկա, բացառապես խոսքը գնում է ընդհանուր ժողով գումարելու մասին։ Ինձ համար այս պահին էական է, որ գումարվի ընդհանուր ժողով, իսկ թե ընդհանուր ժողովը հետո ինչ կորոշի, դա արդեն մայիսի 5-ին բոլորիս համար պարզ կլինի»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930