Հարցազրույց ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:
– Տիկին Հովսեփյան, երեկ Ազգային ժողովում վարչապետը կրկին աղմկահարույց հայտարարություններով է հանդես եկել: Խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին` նշելով, որ եթե Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կմ տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենում:
– Ինձ համար այդ հայտարարությունը նորություն չէր: Սպասելի էր նման բաներ լսելը:
– Մարդիկ գնահատեցին, որ վարչապետը փաստացի Արցախի վրա խաչ է քաշում:
– Այո, անկլավներ տալով, Հայաստանի սահմանները փոքրացնելով՝ խաչ է քաշվում Արցախի վրա: Բառացի ասում է, որ գործ չունի Արցախի հետ, խոսում է հետ քաշվելու մասին, թե որտեղ եւ ոնց է հետ քաշվում, դա էլ միայն իրեն է հայտնի:
– Ամեն տեղից 4-5 կիլոմետր հետ քաշվելով, զիջելով, հողերը թշնամուն նվիրելով ո՞ւր ենք գնում:
– Գնում ենք դեպի պետականության կործանում, էլ ո՞ւր: Այնտեղ, ուր եղել ենք դարեր շարունակ: Եղել ենք որպես ժողովուրդ, սակայն ոչ որպես պետություն:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում