Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցները Գեղարքունիք գյուղի Սբ Գևորգ եկեղեցու տարածքում արձանագրել են չհամաձայնեցված գործողության դեպք։
Գյուղի բնակիչները հուշարձանի տարածքում խաչքար տեղադրելու համար դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ թույլտվություն ստանալու համար։
Համաձայն՝ ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի հուշարձանի տարածքում չի թույլատրվել տեղադրել խաչքար։
Առաջարկվել է խաչքարը տեղադրել հուշարձանի պահպանական գոտու տարածքից դուրս, սակայն բնակիչները գիշերը պահպանական գոտու տարածքում իրականացրել են խաչքարի հիմքի նախապատրաստում։
Կարդացեք նաև
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ապամոնտաժել են ապօրինի կառուցված հիմքը։
Հորդորում ենք բոլոր քաղաքացներին, զերծ մնալ նմանօրինակ գործողություններից և խնամքով վերաբերվել Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն