ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 18-ին, հանդիպում է ունեցել 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամների մի մասի հետ:
Հանդիպման ընթացքում զինծառայողների ընտանիքի անդամների կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ՝ կապված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների, նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչվելու և այլ հարցերի վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ծնողների կողմից բարձրացված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո, և Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվելուց հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև իր պատրաստակամությունն անհետ կորած զինծառայողների հարազատներին հուզող հարցերի շուրջ պարբերաբար հանդիպումներ ունենալու վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան