Ազատ ոճի ըմբիշ, 79 կգ քաշային Արման Ավագյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում գոտեմարտեց բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը մակեդոնացի Ահմադ Մագոմեդովն էր։
Մեր ըմբիշը, սկսելով 1/8 եզրափակչից, առավելության էր հասել բուլղարացու նկատմամբ, հետո հաղթել էր ռումինացուն, իսկ կիսաեզրափակչում միանգամայն անհասկանալի կերպով արդեն գրպանում գտնվող հաղթանակը զիջել հույն ըմբիշին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Ավագյանը չկարողացավ պատշաճ կերպով տրամադրվել մեդալային պայքարին ու պարտություն կրելով՝ մնաց ձեռնունայն։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ