«Sputnik Արմենիա». ՌԴ խաղաղապահ զորախումբը մշտական կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ։
ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ–ի Ասկերանի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ասկերանի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստերի առիթով հետաքննություն է իրականացնում»,– ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով` Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցում է ապահովվել։
Կարդացեք նաև
30 դիտակետերում ՌԴ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի վերահսկողություն են իրականացնում։
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար մշտական կապ է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ–ների հետ։