Ծանրամարտի Եվրոպայի երեւանյան առաջնությանը զուգահեռ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ առաջին օրվա արդյունքներով Հայաստանը մեդալի երկու հավակնորդ ունի։
65 կգ քաշային կարգում Վազգեն Թեւանյանը չեմպիոնական ոսկու համար գոտեմարտեց Բուլղարիան ներկայացնող Միհայ Սալիմ Նաիմի հետ եւ միավորների 12։1 բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ նվաճեց Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ