«2018թ․-ից հետո ես(թիմակիցներս ասում էին՝ մի արա էդ բանը) ձեր ապագա վարչապետի թեկնածուին նշանակել եմ հանրային խորհրդի նախագահ, որի լիազորություններն էր կառավարությանը խորհուրդ տալ։ Եւ իրենց մի բան եմ հանձնարարել՝ ժողովուրդ ջան, Ղարաբաղի հարցում խնդիր կա, խելք խելքի տվեք եւ մեզ խորհրդատվություն տվեք։ Մենք Ղարաբաղի հարցը ո՞նց լուծենք»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ դիմելով ընդդիմությանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք ձեր վարչապետի թեկնածուին հարցրե՞լ եք՝ բա ի՞նչ խորհրդատվություն տվիր դու կառավարությանն ու վարչապետին»,-հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը եւ շարունակեց,-«ի՞նչ է ինձ ասվել հանրային խորհրդից․ բա կլինի՞ բենզինի չեկերը շատ լինեն, բա կլինի՞ ավտոն սենց լինի, կլինի՞ «պագրիշկեն» փոխենք, բա կլինի՞ էս շենքում չնստենք, էն շենքում ավելի հարմար ա․․․»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ