Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրիգորի Խաչատուրովը հերոս է, բայց համեստ գեներալ». Ռուբեն Մելքոնյան

Ապրիլ 18,2023 19:45

«Գրիգորի Խաչատուրովն այն գեներալներից է, ով դուրս է եկել անկախ Հայաստանի կրթական-ռազմական ուսումնարաններից և, փաստորեն, Հայաստանի անկախ հանրապետությանը  ծնունդ տված գեներալներից մեկն է, կրթություն տված գեներալներից մեկն է։ Խաչատուրովը գիտական ռազմարվեստի գիտակ է»,- այսօր, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, մարտի 16-ից կալանքի տակ գտնվող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հանրային աջակցության խմբի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Խոսքը մի գեներալի մասին է, որը ունի ռազմարվեստի բոլոր հմտությունները, տիրապետում է դրան գիտական առումով և դա կիրառել է պրակտիկայում՝ լինելով հաղթած գեներալ։ Խաչատուրովը համեստ գեներալ է, նման է այն բոլոր մեր իմացած ու չիմացած հերոսներին, որոնք երբևէ իրենց կուրծքը չեն ծեծել ինչ-որ քայլի, արարքի, հերոսության համար։ Նա հերոս, բայց համեստ գեներալ է և արժանի է, որպեսզի հասարակությունն ու սերունդները ճանաչեն որպես սիմվոլի, որը հայկական ռազմարվեստի և հայկական բանակի բոլոր դրական տրադիցիաները իր մեջ է ներառում»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը՝ ընդգծելով, որ սիմվոլների պատերազմում, երբ թշնամին իր համար նոր սիմվոլներ է ստեղծում, Հայաստանի իշխանությունները հեռացնում են մեր սիմվոլներին՝ նրանց մեղադրելով տարատեսակ, չհիմնավորված մեղքերում:

«Ստեղծվել է մի այնպիսի բարոյական մթնոլորտ, որ հեկտարներով հողեր հանձնածները մեղադրում են հեկտարներով հողեր ազատագրածներին։ Սա իրոք համազգային աղետ է, որ մենք ապրում ենք աննման «արժեքների» շրջանակում»,- կարծում է Ռուբեն Մելքոնյանը։

Նախաձեռնող խմբի անդամ «Որդիների կանչ» ՀԿ նախագահ Արա Ռոստոմյանն էլ իր խոսքում ասաց՝ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը հուշում էր այն մասին, որ սպասվում են նոր տարածքների զիջում և նոր զոհեր. «Իմանալով, որ Խաչատուրովը այն եզակի հրամանատարներից մեկն է, որ ինքը հանգիստ չի կարող նայել, թե ինչպե՞ս է բզկտվում հայրենիքը, ինչպե՞ս են զոհվում անմեղ տղաները, Նիկոլը՝ վախից ելնելով, իրեն փակի տակ է պահում, որ Խաչատուրովը իր շուրջը չկոնսոլիդացնի այն առողջ ուժերը, որոնք դուրս կգան հայրենիքը պաշտպանելու և, ինչու չէ, նաև օրվա իշխանությանը վռնդելու»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930