Խորվաթիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակչում առավելության հասնելով հունգարացու նկատմամբ՝ քառորդ եզրափակչում գոտեմարտեց սլովակ Թեյմուրազ Սալկազանովի հետ ու պարտություն կրեց: Այսօր մրցագորգ մտած մեր երրորդ ըմբիշը՝ 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, չի կարողացել հաղթահարել մեկնարկային արգելքը՝ տանուլ տալով մոլդովացի մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ