«Բարեբախտաբար, զինվորների վիճակը գնալով լավանում է եւ ծայրահեղ ծանր մեր պացիենտի վիճակն էլ օրեցօր ավելի կայունանում եւ դեպի ապաքինում ենք գնում: Այլեւս որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա տեղեկացրեց, որ թեթեւ վնասվածքներ ունեցող վիրավորները դուրս են գրվել, կամ վերականգնողական փուլում են, ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից երեքը դեռ ստացիոնար բուժօգնություն են ստանում:
Հիշեցնենք, որ Տեղ գյուղում բախումների հետեւանքով 6 զինծառայող տեղափոխվել էր հիվանդանոց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ