44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը արդեն բազմաթիվ պաշտոնյաների է հրավիրել, այդ թվում՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին:
Այսօր լրագրողները հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեցին՝ բավարար փաստեր ձեռք բերե՞լ եք դատախազություն դիմելու համար՝ նա պատասխանեց. «Երկու ամիս առաջ այն, ինչ հայտնաբերել էինք չարաշահումներ, ես գլխավոր դատախազին ուղարկել եմ նյութեր: Դա պարբերաբար լինելու է»: Թե ում մասին են այդ նյութերը, նախկինների՞ց է, թե՞ ներկա պաշտոնատար անձանցից՝ նա չպատասխանեց:
Անդրադառնալով Դավիթ Տոնոյանին՝ նա ասաց, որ Տոնոյանը իրեն չի կարող դրսեւորի այնպես, ինչպես դրսեւորել է Վարդան Օսկանյանը եւ Տիրան Խաչատրյանը՝ չգալով հանձնաժողով ու չպատասխանելով հարցերին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ