Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստացել է, որ միջանցք պտի տա»․ Փաշինյանը պնդում է, որ ինքը ոչ մի բան չի խոստացել

Ապրիլ 18,2023 17:34

«Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հարցն իր ներքին հարցն է, եւ ինքը դա չպետք է քննարկի որեւէ մեկի հետ։ Դա արդյո՞ք մեր վատ եւ ապաշնորհ քաղաքականության հետեւանքն է։ Կարող է այո, կարող է ոչ, որովհետեւ Սերժ Սարգսյանը 2017թ․ հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը ԼՂ հարցը համարում է իր ներքին հարցը»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին  զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան հիմա Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Փաշինյանը շարունակեց․ «Ադրբեջանը խոսում է միջանցքների մասին։ Իմիջիայլոց, առիթ չեմ ունեցել ասելու։ Մեր ընդդիմությունը փոխանակ ասի՝ այդ ի՞նչ միջանցք եք ասում, ասում է՝ խոստացել է, որ միջանցք պտի տա, խոստումը չի կատարում, դրա համար այսքան խնդիր կա։ Ես կարող եմ ապացուցել, որ որեւէ բան չեմ խոստացել։ Բայց ասում են, որ խոստացել եմ։ Մյուսն «արեւմտյան Ադրբեջանի» թեզն է, որ ՀՀ տարածքում ադրբեջանցիներ են ապրել։ Է, Նախիջեւանում էլ հայեր են ապրել։ Բաքվում էլ, Սումգայիթում էլ։ Բարդությունները շատ են, բայց հիմնաքարային հարցը փոխադարձ անվստահությունն է։ Ո՞նց այն հաղթահարենք»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց՝ ԼՂ ապագայի թիվ մեկ շահառուն ԼՂ ժողովուրդն է․ «Իրենց հնարավորություն պետք է տրվի խոսել իրենց իրավունքների եւ անվտանգության մասին։ Այդ խոսակցության ընթացքում պետք է որոշվի՝ ո՞ր իրավունքի մասին է խոսքը, անվտանգության ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը։ Ցանկություններով չէ, որ պետք է առաջնորդվենք, այլ պետական շահով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930