ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր բարձրացրած հարցերը մնում են ուժի մեջ ու իրեն դեռ չեն կանչել հարցաքննության:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է միջնորդությամբ գալ ԱԺ՝ ՔՊ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում իրականացնելու համար:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Փաշինյանի հետ խոսե՞լ է այդ թեմայով, թիմակիցների հետ հարաբերությունները հարթվե՞լ են, նա պատասխանեց. «Ես լավ հարաբերություններ ունեմ իմ թիմակիցների հետ, որեւէ բան չի եղել, որ ինչ-որ բանով հարթվեր։ Ես այս թիմի մաս եմ ու ակունքներում եմ կանգնած ու շարունակելու եմ կանգնած մնալ մինչեւ վերջ»:
Նա ասաց, որ կարող են պետական ապարատներին քննադատել ու դա նորմալ է. «Նախ ինձ չեն կպել, որեւէ մեկը ինձ չի կպել»: Հարցին՝ այսինքն, վստահ եք, որ ձեր թիմը ձեզ չի՞ զոհի՝ նա պատասխանեց. «Անհիմն ինձ չեն կարող կպնել»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մեծ ողբերգություն չի, որ Արսեն Թորոսյանը չի հավատում դատաիրավական համակարգին՝ նա պատասխանեց. «Ասել՝ ասել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ