Կարեն Դեմիրճյանի հուշարձանի աշխատանքները կավարտվեն այս տարի։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, երբ «Լույս» խմբակցությունից ավագանու անդամ Անի Խաչատրյանը հիշեցրեց, որ երեկ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն էր:
Ավինյանը տեղեկացրեց, որ այս տարվա հուլիսին հուշարձանը վերջնականապես պատրաստ կլինի։ «Կիրականացվեն կից տարածքի բարեկարգման աշխատանքներ»,- ասաց նա:։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ