Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քննիչ հանձնաժողովում կասեմ՝ նաեւ որն է եղել պատճառը»․ Փաշինյանը՝ պատերազմը հոկտեմբերին չկանգնեցնելու մասին

Ապրիլ 18,2023 16:38

ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ եթե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հանդիպումները որոշակիորեն հրապարակային դառնան, ապա քաղաքական աղմուկի, մեղադրանքների մեծ մասը կվերանան, ուստի ի՞նչ հնարավորություն կա քննարկումները հանրայնացնելու։

Նիկոլ Փաշինյանը նախ նշեց․ «Հանձնաժողովի նախագահի հետ մենք պայմանավորվել եւ պարտավորվել ենք, որ ես պետք է լսվեմ քննիչ հանձնաժողովում։ Պարոն Քոչարյանին հարցնում եմ՝ իսկ ընդդիմությունը գալո՞ւ է։ Ասում է՝ եսիմ, չգիտեմ, գուցե չգա․․․ Կստացվի, որ մենք մերոնցով կնստենք, կխոսանք, ջան կասենք, ջան կլսենք։ Ասում եմ՝ գուցե ձեւ գտնե՞նք, որ գոնե իմ հարցաքննությունը հանձնաժողովում լինի հրապարակային։ Այս հարցում ԱԳ նախարարությունն իր խնդիրներն է բարձրաձայնում, ներքին գործերինն էլ՝ իրենը։ Ենթադրենք, հարցաքննվեցի, հույժ գաղտնի կնիքով դա տարան դրին սեյֆը․․․ընդդիմությունը կբոյկոտի, մարդիկ էլ կասեն, որ ծածկադմփոց եղավ»։

Փաշինյանը շարունակեց․ «Հիշո՞ւմ եք հայտնի խոսակցությունը, որ հոկտեմբերի 19-ին վարչապետը հնարավորություն ուներ՝ Շուշին հայկական լինելու հնարավորությամբ (նկատի ունի՝ կանգնեցնել պատերազմն այն պահին, որ Շուշին դեռեւս հայկական կողմի վերահսկողության տակ լիներ-հեղ)․․․Ես հիմա նայում եմ արձանագրությունները, թե այն ժամանակ ինչ դիրքորոշումներ եմ արտահայտել։ Ես այն ժամանակ ճշգրիտ նկարագրել եմ Լաչինի միջանցքի՝ դեկտեմբերից ստեղծված իրավիճակը։ Ասել եմ՝ այդ բաները որ առաջարկում եք, կարող է նման գործողություն լինել։ Կարող եմ ապացուցել։ Ճշգրիտ նկարագրել եմ այն, ինչ այսօր տեղի է ունենում Լաչինի միջանցքում։ Նաեւ այդ պատճառով․․․դա չի եղել վերջնական պատճառն այդ օրը որեւէ թուղթ չստորագրելու։ Ես քննիչ հանձնաժողովում կասեմ՝ նաեւ որն է եղել պատճառը, որ չեմ ստորագրել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930