Լրահոս
Օրվա լրահոսը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ռուս երգչուհի Լոլիտայի հայտարարությունները զրպարտիչ է որակում

Ապրիլ 18,2023 16:10

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանի ֆեյսբուքյան գրառումը

Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը Հայ Առաքելական եկեղեցւոյ բազմաթիւ հաւատացեալներու հարցումներուն ի պատասխան, այսու գրով կը հերքէ եւ կը դատապարտէ օրերս համացանցին մէջ նոր տարածում գտած ռուս երգչուհի Լոլիտայի (Լոլիտա Մարկովնա Միլիաւսկաեա) 2018 թ. ըրած զրպարտիչ յայտարարութիւնները ի մասին Սբ. Յարութեան տաճարին մէջ սպասաւորող հայ հոգեւորականի:

Տեսանիւթը համացանցին մէջ հրապարակուած է 2018 թ. Հոկտեմբեր 20-ին, սակայն առաւել տարածում գտած է վերջին օրերուն, որն ունի Հայ եկեղեցւոյ հիմերը խարխլելու, մեր հաւատացելաները անկէ հեռացնելու եւ զրպարտելու չարանենգ մտադրութիւն:
Տեսանիւթին մէջ վերոնշեալ անձին ըրած յայտարարութիւնները զրպարտանքներ են: Միայն կ’ուզենք շեշտել, որ Սբ. Յարութեան տաճարի դրան բանալիի տնօրինումը Հայ եկեղեցւոյ ձեռքը չէ, Սբ. Գերեզմանին առջեւ մոմավաճառութիւն երբեք տեղի չի ունենար, իսկ Սբ. Գերեզմանին ներսը Յոյն միաբան մը կը կենայ՝ հսկելու հաւատացելաներու մուտքը եւ ելքը, հետեւաբար այդպիսի անվայել միջադէպ մը չէր կրնար պատահիլ Տիրոջ Գերեզամնին մէջ:

Չմոռնանք նաեւ, որ յայտարարութիւն ընող անձը մեր թշնամի երկրի մշտական այցելուն է, այդ երկիրով հիացող մը, եւ հաւանաբար անոնց թելադրութեամբ է որ կը փորձէ սեւցնել Հայերու անունը: Հետեւաբար կը յորդորենք մեր հաւատացելաներուն տուրք չտալ նման սադրիչի մը զրպարտող յայատարարութիւններուն:

ԴԻՒԱՆ Ս. ԱԹՈՌՈՅ

Լոլիտայի լուսանկարը՝ Վիքիպեդիայից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930