Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն ընտրվեց Վահան Քոչարյանը

Ապրիլ 18,2023 15:57

Սույն թվականի ապրիլի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահան Ռաշիդի Քոչարյանը։

Վահան Քոչարյանը ծնվել է 1976 թվականին՝ Երևանում։ 1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում՝ «Գերբարձր հաճախականության ֆիզիկա» մասնագիտությամբ։ 2000 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2007-2011 թվականներին եղել է ինստիտուտի «Ռենտգենյան ճառագայթների և տարրական մասնիկների փոխազդեցությունը նյութի հետ» լաբորատորիայի ավագ գիտաշխատող, իսկ 2011 թվականից լաբորատորիայի վարիչն է, 2022 թվականից՝ ինստիտուտի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Վահան Քոչարյանը 47 գիտական հոդվածի հեղինակ է, մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, ղեկավարել ատենախոսական աշխատանքներ։

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Վահան Քոչարյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի զարգացման ռազմավարությունը։ Նա նշեց, որ ինստիտուտի տեսլականն է լինել միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հաստատություն, որը կնպաստի պետության և հասարակության կայուն զարգացմանը՝ իրականացնելով միջազգային գիտահեն ծրագրեր և մրցունակ գիտական հետազոտություններ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930