Երևանի ավագանին այսօրվա նիստում 4,7 մլրդ դրամ հատկացրեց Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շահագործման ոչ պիտանի վերելակները թվով 473 նոր վերելակներով փոխելու համար:
Ընդհանուր առմամբ, կառավարությունը Երևանի քաղաքապետարանին հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ՝ կապիտալ ծախսերի համար:
Այդ միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել Շենգավիթ վարչական շրջանի հ. 140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 41 և Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մսուր-մանկապարտեզները, ինչպես նաև բարեկարգել Աջափնյակ վարչական շրջանի հ.48 և Էրեբունի վարչական շրջանի հ.71 մսուր-մանկապարտեզների բակային տարածքները:
Նախատեսվում է հիմնանորոգել նաև Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական և Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգիները: Նախատեսվում է հիմնանորոգել Արաբկիր վարչական շրջանի հ.11 պոլիկլինիկան և Կիլիկիա թաղամասում գտնվող հ. 8 պոլիկլինիկայի մասնաշենքը:
Կարդացեք նաև
Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման առաջին փուլով նախատեսվում է կառուցել շուրջ 10,6 կմ երկարությամբ գազատար։ Այս փուլում նախատեսվում է նաև կառուցել գազաբաշխիչ կայան (ԳԲԿ), որը գտնվելու է Մասիս խոշորացված համայնքի տարածքում: Կառուցման համար արդեն նախատեսված է 480քմ արտադրական նշանակության հողամաս։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ