Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացում Հայաստանի համար ԱլԳ-ի կարեւորությունը՝ որպես ինտեգրման հիմնական հարթակներից եւ միջոցներից մեկը

Ապրիլ 18,2023 14:53

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի «Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը»

 ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Ապրիլի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) եւ շվեդական “ForumCiv” քաղհասարակության պլատֆորմի համատեղ կազմակերպած «Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը» խորագրով աշխատարանը։

Աշխատարանը տեղի ունեցավ «Հոլիդեյ Ինն Երեւան – Հանրապետության Հրապարակ» հյուրանոցում։ ՔՀԿ-ների եւ այլ ոլորտների ավելի քան 25 ներկայացուցիչ եւ շահակից փորձեցին միասին վերլուծել, խորքային քննարկել եւ վերանայել Արեւելյան գործընկերության շրջանակն ու ապագային առնչվող մի շարք հարցեր։

Բացման խոսքով հանդես եկավ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարության գործադիր տնօրեն Անի Կոջոյանը, ով ողջունեց մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնեց վերջիններիս աշխատարանին մասնակցելու հետաքրքրության եւ պատրաստակամության համար։ Նա մասնակիցներին ներկայացրեց աշխատարանի շրջանակն ու օրակարգը։ Անի Կոջոյանը նաեւ շնորհակալություն հայտնեց “ForumCiv” գործընկեր կազմակերպեությանը նախաձեռնության համար։ «Շվեդիան հանուն Արեւելյան գործընկերության ForumCiv» կազմակերպության ծրագրերի համակարգող Ամանդա Սոնեսոնը եւս ողջունեց մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնեց ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարությանը համագործակցության համար։

Համաժողովի առաջին նիստը նվիրված էր «Արեւելյան գործընկերությունը որպես նախաձեռնություն եւ վերջինիս դերը տարածաշրջանի երկրների վերափոխման գործում  թեմային, որի շրջանակում աշխատարանի մոդերատոր Անդրեյ Յահորովը ներկայացրեց աշխատարանի ձեւաչափն ու խոսեց այն մասին, թե ինչու է կարեւոր նման քննարկում ունենալը։

Նիստին նաեւ ելույթովներով հանդես եկան ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող, ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը եւ ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ, ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի համակարգող Միքայել Հովհաննիսյանը, ովքեր ներկայացրեցին ազգային համատեքստը։

Հովսեփ Խուրշուդյանը անդրադարձավ ԱլԳ-ի շրջանակում զարգացումներին եւ ձեռքբերումներին, Հայաստանի առաջընթացին՝ ԵՄ-Հայաստանը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ) վավերացման եւ իրականացման, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ քաղհասարակության հարթակի ձեւավորման համատեքստում։ Նա նաեւ անդրադարձավ ԱլԳ շրջանակում վերջին զարգացումներին՝ կապված Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի հետ։ Նա, մասնավորապես, ընդգծեց Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացում Հայաստանի համար ԱլԳ-ի կարեւորությունը՝ որպես ինտեգրման հիմնական հարթակներից եւ միջոցներից մեկը։

Միքայել Հովհաննիսյանը անդրադարձավ ԱլԳ յուրաքանչյուր երկրի՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Ադրբեջանի եւ Հայաստանի իրավիճակներին առանձին-առանձին՝ մասնավորապես, ներկայացնելով վերջիններիս կարգավիճակները, խոչընդոտները, դժվարությունները, խնդիրները, ինչպես նաեւ զարգացումներն ու առաջընթացը՝ ԱլԳ-ի համատեքստում։

Այս նիստից հետո, միջոցառման մասնակիցները բաժանվեցին թեմատիկ խմբերի, ըստ վերջիններիս ընտրության, քննարկելու տարածաշրջանային անվտանգության ապահովման, տարածաշրջանային ինտեգրման զարգացման, բարեփոխումների եւ ժողովրդավարացման հետհեղափոխական գործընթացների ձեւավորման եւ կայունացման հարցերը, ինչպես նաեւ հասարակական եւ պետական ինստիտուտների փոխգործակցության հարցերը։ Այս թեմաները քննարկվեցին երկու խորագրի ներքո՝ «Հայաստանի համար արդի խնդիրներն ու մարտահրավերները. քաղաքականություն, տնտեսություն, քաղհասարակություն» եւ «Ինչպիսի՞ն պետք է լինի Արևելյան գործընկերության (վերա) կառուցվածքը/ կազմավորումը, որպեսզի վերջինս կարողանա աջակցել Հայաստանին դիմակայելու ներկա մարտահրավերներին և խնդիրներին»: Արևելյան գործընկերության համար «հանձնարարականների մշակում»։

Խմբային աշխատանքները վարեցին՝ Անդրեյ Յահորովը, Լեոնիդ Քալիթենյա, Հովսեփ Խուրշուդյանը եւ Միքայել Հովհաննիսյանը։

Յուրաքանչյուր խմբային աշխատանքի նիստին հաջորդեց պլենար նիստ, որի ընթացքում աշխատանքայի խմբերի մասնակիցները ներկայացրեցին իրենց խմբերում քննարկման արդյունքները եւ հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղելու։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930