Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ելույթն առանձնապես չի զիջում Ալիևի ելույթներից մեկին, երբ ասում էր. «Եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, ապա Երևանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանը…». Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 18,2023 14:43

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

7 երգ գիտի, 7–ն է հող հանձնելու մասին… Սա Նիկոլ Փաշինյանի կառավարման տրամաբանության ամենակարճ նկարագրությունն է:

Այսօր, նա հերթական անգամ ԱԺ ամբիոնից եկել է «համոզելու» հայ հանրությանը, որ Արցախը հանձնելով կփրկի ՀՀ-ն, բայց այդքան էլ վստահ չի, որ կստացվի, կարող է հանձնենք էլ, չփրկվենք: «Իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների` երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։ Սա մեր պատասխանատվությունն է: Մենք պետք է մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին, իսկ երբ հասկանան, նրանք դա կընդունեն»,–ասել է Փաշինյանը:

Ընդ որում, ուշագրավ է, որ նա դա ասում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ:

Եթե բացենք կառավարության հնգամյա ծրագիրը, որով էլ Փաշինյանը եկել է իշխանության, ապա այնտեղ Արցախի հարցի վերաբերյալ սպիտակի վրա սևով գրված է. «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա…» (https://www.gov.am/files/docs/4586.pdf, էջ 15):

Հիմա եկեք տրամաբանենք, այսօր Փաշինյանը պետք է ներկայացներ հանրությանը ու ԱԺ–ին, թե ինչ է արել այս ծրագրի իրագործման ուղղությամբ, փոխարենը եկել ու հեքիաթ է պատմում, թե իբրև Արցախը տանք, խաղաղ կապրենք:

Ընդ որում, դա նույն Փաշինյանն է, որ 2022 սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ–ի վրա, ԱԺ–ում ասում էր՝ ինչ զիջում ենք, Ալիևին քիչ է, Երևանն է ուզում:

Որքան էլ ցավալի է, Փաշինյանի այսօրվա ելույթը առանձնապես չի զիջում Ալիևի նախկին ելույթներից մեկին, երբ ասում էր. «Եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, ապա Երևանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանը…»:

Հիմա Փաշինյանը, որը շատ լավ գիտի, որ Ալիևը հավակնություններ ունի ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանի նկատմամբ, որը «Արևմտյան Ադրբեջան» է կոչում մեր երկրի տարածքը, եկել ու կրկին փորձում է մեզ համոզել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով մենք կապրենք խաղաղ:

Իհարկե, չենք ապրի, շատ խելք պետք չի դա հասկանալու համար: Իսկ եթե ուզում է 29,800–ը պահի, թող զինվի ու կռվի պատրաստվի, քանի որ իր չպատրաստվելու ու հանցավոր անգործության հետևանքով Ադրբեջանը լավ առաջ է եկել այդ տարածքում: Մի խոսքով, Փաշինյանը կարող է թվա հարափոփոխ է ու հակասական, բայց Արցախը հանձնելու հարցում իր դիրքորոշումը անփոփոխ է մնում, ու դա մեր երկիրը միայն ձախողումների է տանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930