Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը»․ Փաշինյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին

Ապրիլ 18,2023 14:18

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա եւ այդ հնարավորությունը մեծացել է վերդիվանագիտական եւ վերքաղաքական գործոնների, մարդկային արժեքների շնորհիվ՝ այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարեւանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակեց․ «Թուրքիայի կառավարությունը, հանրությունը մեր գործողությունները ճիշտ այդպես են ընկալել։ Թուրքիան Մարգարայի կամուրջը մեր բեռների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Անկարա այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ-ի դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չէին։ Դրանք արձանագրում են, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը։ Հայաստանի եւ Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների եւ աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա»։

Ապա Փաշինյանը նշեց՝ հույս ունի, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930