«1988թ․-ի շարժման մեջ էր կար մեծ բանավեճ։ Կային անկախականներ եւ ոչ անկախականներ։ Մյուս կողմից, դա լուրջ խնդիր է։ Պատմության եւ մեր հարաբերությունների հարց է։ Հայրենասիրության մոդելը․․․օրինակ, ես չեմ լսել, որ որեւէ մեկը սեր արտահայտի Արագած սարի հանդեպ։ Եվ դա ինձ համար խնդիր է»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ նա զեկույցը ներկայացնելիս ասել էր․ «ՀՀ-ն եւ կամ հայկական պետականությունը հայրենասիրության մեր մոդելի առաջնային օբյեկտ չի եղել երբեք, եւ սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաեւ այսօր: Պատճառը մեկն է, հայրենասիրության այդ մոդելի հեղինակը մենք ինքներս չենք»։ Եվ ՔՊ-ի պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցը սրան էր վերաբերում։
Փաշինյանը շարունակեց, որ որեւէ մեկի տանն Արագած լեռան նկարը չի տեսել, որովհետեւ այն ՀՀ-ում է․ «Իմ տանն էլ չկա։ Ձեր տանն էլ չկա։ Ձեր արձագանքից ես որոշեցի, որ տանն ու աշխատասենյակում անպայման պետք է ունենամ Արագած սարի նկարը․․․գուցե եւ Հատիսի, ինչու չէ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
“«նիկոլականներից» հետո ինձ համար առավել անընդունելի են «հականիկոլականները»: Ինչի՞ մասին է խոսքը:”
Խոսքն այն մասին է, որ սրանով բռնաբարվում է ձեր իսկ կողմից գովերգված Արիստոտելի երրորդի բացառման օրենքը: Զավեշտալի է տեսնել, թե նախորդ խմբագրականներից մեկում ինչպիսի «լուրջ» քննադատության էր ենթարկվում վարչապետի աթոռին զոդված «խեղճ» ստախոսը՝ անտրամաբանական կառուցվածքներ կիրառելու համար, երբ այսօրվա խմբագրականում հանգիստ խղճով գովազդվում է նմանատիպ մի կառուցվածք: Թե բա՝ ես ոչ նիկոլական եմ, ոչ էլ հականիկոլական. ես Մարսից հենց նոր իջած երրորդուժական համեստ-պարկեշտական եմ…
“Դա հենց բարձ ծեծելու կամ հասարակական-քաղաքական գործընթացներում կեղծ այլընտրանքների ծուղակն է:”
Ոչ մի ծուղակ էլ այդտեղ չկա: Պարզագույն տրամաբանությունն է ասում, որ նիկոլականներին ու հականիկոլականներին նույն հարթության մեջ դնել հնարավոր չէ: Հնարավոր չէ միաժամանակ քննադատել եւ նիկոլապաշտ զանգվածներին (որոնք, հեղինակի կարծիքով, տեսողության հետ կապված խնդիրներ ունեն), եւ Նիկոլին իշխանությունից վռնդել ցանկացողներին (որոնք տեսողության հետ կապված խնդիրներ չունեն՝ ըստ այդ նույն հեղինակի): Ուզես թե չուզես՝ ընտրել կարելի է երկուսից մեկին. Հնարավոր է կամ մեկը, կամ մյուսը: Երրորդը բացառված է…