Վերջին օրերին վերսկսվել է իմ անձի հետ կապված ստահոդ տեղեկությունների տարածումը, որի նպատակն է վարկաբեկել իմ և իմ ընտանիքի բարի համբավը:
Տեղեկացնում եմ, որ, այո, ես դիմում եմ ներկայացրել պատկան մարմիներին, որ օրենքով պատժվեն բոլոր այն մարդիկ որոնք փորձում են վարկաբեկել ինձ:
Օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է բոլորը պատժվեն իրենց կատարած արարքների համար:
Սիրելի՛ լրագրողներ,
Բազմիցս նշել եմ, այժմ կրկնում եմ, ես միշտ հասանելի եմ ձեզ համար:
Կարդացեք նաև
Իմ հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ կարող եք ճշտել թե՛ իմ հետ, թե՛ «Ուժը Հայրենյաց» կուսակցության միշտ հասանելի աշխատակազմի միջոցով:
Անհրաժեշտության դեպքում հանդես կգամ նոր հայտարարություններով:
Տիգրան ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ
«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ