Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքը չի կարող կաղ կամ մի ոտանի կառավարում ունենալ. Իզաբելա Աբգարյան

Ապրիլ 18,2023 13:53

Կա շատ ավելի կարևոր հարց, որը կարծում եմ՝ ավելի է հուզում մեր երևանցիներին, և Երևանի ավագանին էլ պարտավոր է այդ հարցի պատասխանը տալ երևանցիներին, այսպես ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանն Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ, երբ ներկայացվում էր ՀՀ կառավարության կողմից քաղաքին հատկացված ֆինանսական միջոցների տեղաբաշխման հարցը:

«Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցավ քաղաքապետի հրաժարական և մենք այսօր դե ֆակտո և դե յուրե ունենք մի իրավիճակ, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է, այն իրականացնում է ժամանակավոր պաշտոնակատարը, որն էլ քաղաքապետի առաջին տեղակալն էր: Այսպիսով` մենք չունենք քաղաքապետի առաջին տեղակալ և քաղաքապետ, որոնք մեկը-մյուսին անհրաժեշտության դեպքում կարող էին փոխարինել և նիստ վարել: Նիստ վարելու իրավունք ունի միայն պարոն Հովհաննիսյանը և Աստված մի արասցե, եթե իր հետ, նիստից գալուց առաջ մի բան պատահի, մենք չենք ունենա մարդ, որը իրավունք կունենա այս դահլիճում նիստ վարել: Գուցե քաղաքական ուժերը պայմանավորվածություններ ունեին և գիտեին ինչ են անում, բայց ես՝ քաղաքացիների նման ամեն ինչին տեղեկանում եմ մամուլից, ցավոք և տեսա, որ նախորդ նիստին որոշում ընդունվեց, որ ավագանին չներկայանա դահլիճ: Մի քիչ նմանացնում է, որ «տանը մարդ չկա», պախկվենք ու ասենք, մենք տանը չենք։ Մենք չներկայացանք դահլիճ, բայց դա հարցի լուծում չի և, կարծում եմ, քաղաքացիներին պետք է պատշաճ պատասխան տանք, թե ինչ է տեղի ունենալու, երբ ենք ընտրելու քաղաքապետ։ Եթե չենք ընտրելու՝ երբ են մեզ լուծարելու, որովհետև քաղաքը չի կարող կաղ կառավարում ունենալ, մի ոտանի կառավարում ունենալ»,-հայտարարեց Իզաբելա Աբգարյանը:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԸՕ-ով նախատեսված է՝ քաղաքապետի հրաժարականից հետո հրավիրվում է նիստ քաղաքապետի ընտրության օրակարգով ՝ ավագանու որոշած ժամկետով, որը չի կարող չլինել քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսից ավելի: Նա հիշեցրեց, որ այդ նիստը գումարվել է և որոշվել է չներկայանալ: «Այս պահի դրությամբ, որևիցե այլ ընթացակարգ չի ենթադրվում, Ձեր գնահատականը, թե քաղաքի կառավարումը կիսատ է, կամ ոնց Դուք ձևակերպեցիք՝ կաղ, չեմ համաձայնի, քանի որ մեր օրենսդրությամբ նշված է, որ քաղաքապետի պարտականությունները կատարողը՝ բոլոր պարտականություններն է կատարում»,-ասաց նա:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930