Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին, որը գերտերություն Արցախը հանձնում է Ադրբեջանին. Էդուարդ Շարմազանով

Ապրիլ 18,2023 13:29

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Նիկոլ, դու էիր 2018-ի մայիսին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողների հարցերի հայտարարում. «Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ Արցախը գերտերություն չէ։

Դա դու ես ասել, Նիկոլ Փաշինյան։

Դրանով ի լուր աշխարհի եւ ողջ հայության նշել, որ Սերժ Սարգսյանը քեզ ժառանգություն է թողել քո իսկ ձեւակերպմամբ՝ «գերտերություն» Արցախ։

Նույն ասուլիսի ժամանակ դու նշել ես. «Մենք որեւէ փոխզիջման չենք գնա մինչեւ Ադրբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Ճանաչե՞լ է Ադրբեջանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ Արցախը հանձնում ես Ալիեւին։

Բա դու քեզ ուժեղ տղու տեղ էիր դրել ու նույնիսկ փոխզիջմանն էլ էիր դեմ, բա այսօր ինչո՞ւ ես ԱԺ ամբիոնից Ալիեւից ավելի լավ հիմնավորում, որ Արցախն Ադրբեջան է։

Քո իսկ ձեւակերպմամբ՝ գերտերություն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողն ի՞նչ է, Նիկոլ։

Արցախի հարցում 2018-ին փոխզիջումների դեմ արտահայտվողն ու այսօր Արցախն Ալիեւին զիջողն ի՞նչ է, Նիկոլ։

Դու ասա…քաղաքական հետերա՞, շարքային ժուլի՞կ, դավաճա՞ն, թուրքի սպասավո՞ր, թե՞…դու ասա:

Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին, որը գերտերություն Արցախն հանձնում է Ադրբեջանին ու փոխզիջումների դեմ լինելով ոչ միայն զիջումների, այլ ազգային կապիտուլյացիայի ու նվաստացման ճանապարհն ընտրեց՝ երազելով 29. 8 հազար քառ. կմ մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930