Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացու վրա թքող, տարբեր մարմնամասերը կտրելու կոչեր արածները ավելի շատ են պարգեւավճար ստանում եւ ծրարով փողերը այդ ամիս բարձրացնում են». Աննա Մկրտչյան

Ապրիլ 18,2023 13:09

Այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարողականը ներկայացնելիս հայտարարեց, որ մարդիկ հավատում են իշխանության «Ապագա կա» կարգախոսին: Լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վստահեցրեց, որ իրականում իշխանության վարկանիշը պատմական անկում է ապրել. «Հայտարարում են, որ թուրքի եւ ադրբեջանցու հետ միայն բարեկամություն, ոչինչ, որ 4 օրվա մեջ 4 հայի կյանք են խլում, անհասկանալի պայմաններում շարունակում են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները: ՀՀ քաղաքացիների 98%-ը պնդում է, որ Ադրբեջանը մեր թշնամին է ու Արցախը Ադրբեջանի կազմում չեն թողնում ու դա ուղղակի հակասություն է նրա, թե ով է այսօր այստեղ կանգնած եւ ինչ են իր մասին մտածում ՀՀ քաղաքացիները: Սիստեմատիկ ստերը, որ հնչում են այստեղ, նորություն չեն: Ասում է՝ ՀՀ-ում աննախադեպ աճել են անկանխիկ գնումները: Լսի, մի քանի ամիս առաջ եք բերել ու արգելել եք կանխիկ գնումները, պարզ է, որ բոլոր կանխիկները դարձել են անկանխիկ, հիմա եղավ, որ անկանխիկ գնումները աճե՞լ են ՀՀ-ում, տնտեսությո՞ւն է աճել»:

Աննա Մկրտչյանն ակնկալում է, որ Փաշինյանը խոսի Տեղ գյուղի իրավիճակից, Եռաբլուրում բռնության ենթարկված կանանց, մայրերի խնդիրներից. «Առարկայական խոսույթը բացակայում է, որովհետեւ այս երկրում մնում է մի ինստիտուտ՝ ախրաննիկների ինստիտուտը»:

Աննա Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումը դարձել է խրախուսվող եւ քաջալերվող. «ՀՀ քաղաքացու վրա թքող, ՀՀ քաղաքացու տարբեր մարմնամասերը կտրելու կոչեր արած քաղաքացիները ավելի շատ են պարգեւավճար ստանում եւ թույլ տվեք ենթադրել, որ նաեւ այն ծրարով փողերը, որ իրենց փոխանցում են Նիկոլի կողքը կանգնելու համար, այդ ամիս բարձրացնում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930