Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Խաչատրյանի՝ շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու մասին հրապարակմանը դատախազությունն ընթացք չի տվել

Ապրիլ 18,2023 13:21

«Ազատություն». Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացնում է գերատեսչությունը։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակմամբ մատնանշված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, միաժամանակ այն չի բովանդակում այնպիսի փաստեր, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, հետևաբար հրապարակումը չի ուղարկվել իրավասու քննչական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով», – հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, «Ինֆոքոմ» կայքի հետաքննության համաձայն, 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում՝ իր հարևանների համեմատ զգալիորեն ավելի ցածր գնով։

Հետաքննության հեղինակ Մկրտիչ Կարապետյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այս գործարքում առնվազն կոռուպցիոն ռիսկ է կա. – «Առնվազն ռիսկ, որ պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, Դատախազության կողմից»:

Ինչպե՞ս է ստացվել, որ Հակակոռուպցիոնի նախագահը իր բնակարանի մեկ քառակուսի մետրը նշված միջինացված թվից ավելի քան 171 հազար դրամով նվազ գնով է գնել. լրագրողը հարցն ուղղել էր և՛ կոմիտեին, և՛ կառուցապատողին, երկու կողմն էլ, սակայն, չէին պարզաբանել։

«Ազատությանն» առանց հստակ փաստեր ներկայացնելու Հակակոռուպցիոն կոմիտեից ասել էին, թե ամագրումն այլ բնակարանների համեմատ ավելի էժան է եղել, քանի որ դա, ըստ գերատեսչության, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց մասին հենց կառուցապատող ընկերությունը քանիցս հրապարակային պարզաբանումներ է ներկայացրել, այդ թվում՝ նշելով, որ ավելի վաղ ամրագրած անձինք անշարժ գույքը ձեռք են բերում ավելի ցածր գնով, քան ավելի ուշ ամրագրածները կամ ընդհանրապես առանց ամրագրման գնում իրականացնող անձինք:

Արտակ ԽՈՒԼՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930