News. Հայերն ադրբեջանցիներին ծանուցել են Խոջալուի վրա հարձակման մասին և խնդրել են տարհանել բնակչությանը։ Այս մասին հայտարարել է բարոնուհի Քերոլայն Քոքսը`բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատում Լորդ Ֆլայթի բանավոր խնդրանքով` Խոջալուի դեպքերի կապակցությամբ կառավարությանն ուղղված բանավեճերի ժամանակ։
«Ես բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում 1990-ականների պատերազմի ժամանակ և կարող եմ վկայել Խոջալուի դեպքերի իրականության մասին, մի քաղաք, որն օգտագործելով ադրբեջանցիներն այնքան հրթիռներ էին արձակում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա, որ այն կոչնչացվեր, եթե հայերն իրենց վերահսկողության տակ չվերցնեին Խոջալուն։ Նրանք նախապես ծանուցել են իրենց հարձակման մասին և խնդրել են, որ ադրբեջանցիները թույլ տան խաղաղ բնակիչներին տարհանվել, ինչը ադրբեջանցիները չեն արել»,- նշել է բարոնուհին։
Կոքսը նաեւ հիշեցրել է Մարաղայի ջարդերի մասին. «Ես այնտեղ բազմիցս եղել եմ։ Ես առաջին անգամ այնտեղ գնացի, երբ տները դեռ վառվում էին: Դիակների ածխացած մնացորդներն ու գլխատված հայերի մարմինները դեռ գետնին էին»,- հիշողություններով կիսվել է Քոքը՝ հարց հնչեցնելով՝ համաձա՞յն է արդյոք նախարարը, որ պատմությունը վերաշարադրելը լուրջ հետևանքներ կունենա այս երկրներում հետագա զարգացումների վրա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: