Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ:
Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ինչպես նաև «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կաթի փաթեթվածքների վրա մակնշվել է իրականությանը չհամապատասխանող յուղայնության չափի վերաբերյալ տեղեկատվություն։
Արդյունքում Հանձնաժողովը ս.թ. ապրիլի 11-ի թիվ 167-Ա որոշմամբ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 9 146 440 ՀՀ դրամի, թիվ 165-Ա և թիվ 166-Ա որոշումներով «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ ընդհանուր 2 990 578 ՀՀ դրամի և թիվ 164-Ա որոշմամբ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 600 947 ՀՀ դրամի չափով տուգանքներ:
Որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
Կարդացեք նաև
https://ef.competition.am/api/decision/54479A57-FF16-4C22-92BD-5B6D928F7842/download
https://ef.competition.am/api/decision/D76FCDF4-7A02-4533-8316-2AE78E5093AB/download
https://ef.competition.am/api/decision/01FDDA49-8285-4862-8A60-A78FEB239BA7/download
https://ef.competition.am/api/decision/7C073AD0-1690-45BB-806A-E55143DA573A/download
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով