Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի տնտեսական աճի պահպանումն այդպիսի անցանկալի զարգացումների դեպքում, երբ ՀՀ ներքին տնտեսական ներուժին զարկ տրված չէ. «Փաստ»

Ապրիլ 18,2023 10:50

Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը թույլ էր տալիս, որ Հայաստանը, հաշվի առնելով արևմտյան ընկերությունների դուրս գալը Ռուսաստանից, զարկ տար սեփական արտադրությանը, ապա նաև արտահանմանը դեպի Ռուսաստան։ Սրա մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ նույնիսկ այսպիսի բարձիթողի վիճակում արտահանումը դեպի ռուսական շուկա զգալիորեն աճել է։

Օրինակ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին մատակարարումները ռուսական շուկա աճել են 3,4 անգամով։ Բայց ի հեճուկս այս աճի՝ ՀՀ-ում արտադրությունը չի աճել նույն տեմպերով, այլ ուղղակի զարկ է տրվել վերաարտահանմանը։ Ի մասնավորի՝ արտերկրից՝ հիմնականում արևմտյան երկրներից Հայաստան են ներկրվել մեծ քանակությամբ մեքենաներ, մեխանիզմներ և սարքավորումներ, ու հետո թանկ գներով դրանք վերաարտահանվել են դեպի ռուսական շուկա։ Դրա ադյունքում է նաև, որ Հայաստանի բյուջե մեծ մուտքեր են ապահովվել։ Բայց ուշագրավ է, որ տարօրինակ չափերով աճել են ներկրումները հատկապես ԱՄՆ-ից, իսկ այս երկրի իշխանությունները սկսել են մեծ ուշադրություն դարձնել ու խոշորացույցով հետևել Հայաստանի առևտրատնտեսական շարժերին։ Նույնիսկ որոշ հայկական ընկերություններ կան, որ դեպի ռուսական շուկա մատակարարումների համար պատժամիջոցների ցանկում են հայտնվել։

Բայց մի օր էլ հնարավոր է պատժամիջոցների օղակը սեղմվի, ու Հայաստանը կզրկվի ոչ միայն տնտեսական աճի ահռելի մասնաբաժնից, այլև դեպի բյուջե մուտքերից։ Իսկ իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի տնտեսական աճի պահպանումն այդպիսի անցանկալի զարգացումների դեպքում, երբ Հայաստանի ներքին տնտեսական ներուժին զարկ տրված չէ։ Կարծես թե չեն էլ պատկերացնում: Այնինչ, Հայաստանի առաջ հնարավորություններ են բացվել՝ սեփական տնտեսությունը ռելսերի վրա դնելու համար։ Օրինակ՝ քայլերից մեկը կարող էր լինել տարբեր ընկերությունների համար այնպիսի բարենպաստ պայմանների ստեղծումը, որ նրանք նախընտրեին Հայաստանում կազմակերպել արտադրությունը և, օգտվելով ԵՏՄ-ի ստեղծած հնարավորություններից, փորձեին իրենց արտադրանքով լցնել Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում ռուսական շուկայում առաջացած վակուումը։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930