Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձաժողովի նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ցուցաբերած պահվածքը, որը ուղեկցվում էր սպառնալիքներով, խուլիգանական վարքագծով, կներվի:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել, ասել է թե՝ քաղաքական որոշումը կայացված է, իրավապահները պետք է հիմնավորեն դա:
Ինչպես հայտնի է, այդ օրը ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ Արթուր Հովաննիսյանը ցուցաբերեց ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլեւ խուլիգանական պահվածքով սպառնաց կտրել Ղազարյանի ականջներն ու լեզուն: Նա նաեւ հայտարարեց, որ հանձնաժողովի նիստը խանգարում է, ինչը կարող են ներկաները արձանագրել: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված նամակը՝ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից, ըստ էության, մերժվել է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։