Այսօր Խորվաթիայում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջին օրվանից հետո Հայաստանի ազգային հավաքականի հինգ անդամներից երկուսը պայքարում են մեդալի համար։
65 կգ քաշային կարգում Վազգեն Թեւանյանը 1/8 եզրափակչում պարտության է մատնել իսրայելցի մրցակցին, քառորդ եզրափակչում՝ ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին, կիսաեզրափակչում՝ ուկրաինացուն եւ վաղը չեմպիոնի կոչման համար գոտեմարտելու է Բուլղարիան ներկայացնող Միհալ Սալիմ Նաիմի հետ։
79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար համար սպասում է սփոփիչ գոտեմարտում իսպանացի եւ մակեդոնացի զույգի հաղթողին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ